Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի շուրջ տեղի կունենա առաջիկայում։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ աշխատանքային խումբը տեղի կունենա առաջիկայում։ Հարցերը, որոնք կքննարկվեն, վերաբերում են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի հատման եղանակին վերաբերող տեխնիկական մանրամասներին։ Բանն այն է, …

