Հայաստանում գործում է քաղաքական որոշման ինստիտուտ․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների միավորման» ջանքերով արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է Ժողովրդավարության հայկական ֆորումը։

ֆորումի շրջանակներում այսօր տեղի ունեցավ պանելային քննարկում «ԶԼՄ կարգավորումը և դրա ազդեցությունը մամուլի ազատության վրա. հանրային շահերի կարգավորման և ԶԼՄ անկախության հնարավոր սահմանափակումների միջև եղած նուրբ սահմանի ուսումնասիրում» թեմայով:

«Հայաստանում գործում է քաղաքական որոշման ինստիտուտ․ ինչը ենթադրում է, որ կարող են ծավալվել արդյունավետ և կառուցողական քննարկումներ, բայց վերջում դրան հակառակ մի որոշում կայացվի, և դա բացատրվում է նրանով, որ կայացվել է քաղաքական որոշում։ Այսինքն՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ կարող է կայացվել որոշում, որը կարող է չհամապատասխանել կայացած բովանդակային և լուրջ քննարկումներին։ Այս մասին քննարկման ժամանակ նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Հակադարձելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր հնչեցրած այն հայտարարությանը, թե Հայաստանում ժողովրդավարության հիմնական սպառնալիքներն արտաքին են, Նավասարդյանը նշեց, որ բազմաթիվ ներքին սպառնալիքներ էլ կան․ «Ինստիտուցիոնալ ժողովրդավարության մասին կարող ենք խոսել, եթե կան հստակ ընթացակարգեր, մեզանում այդ ընթացակարգերը բացակայում են»։

Երևանի մամուլի ակումբի նախագահի դիտարկմամբ՝ բացակայում է նաև  ինքնակարգավորման հայեցակարգը։

Մանրամասները՝ տեսանյութում։