ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ներկայացրել է Զապորոժիեի ԱԷԿ-ի պաշտպանության պլանը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մայիսի 30-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության թարմացված ծրագիրը։ Այս մասին հայտնում է Եվրոպեյսկայա պրավդան։

Նա նշել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ առանձնացրել է կոնկրետ սկզբունքներ, «որոնք կօգնեն ապահովել Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային անվտանգությունը՝ կանխելու միջուկային վթարը և ապահովելու կայանի անձեռնմխելիությունը»։

Հայտարարված պլանը բաղկացած է հինգ կետից.

• ԶԱԷԿ-ի կողմից կամ դրա դեմ ցանկացած հարձակում արգելված է, մասնավորապես, այն հարձակումները, որոնք ուղղված են օգտագործված միջուկային վառելիքի պահեստավորման օբյեկտին, այլ կարևոր ենթակառուցվածքներին կամ անձնակազմին;
• ԶԱԷԿ-ը չպետք է օգտագործվի որպես ծանր զենք պահելու պահեստարան կամ հիմք;
• Զապորոժիեի ԱԷԿ-ի էլեկտրամատակարարումը չպետք է վտանգի ենթարկվի;
• կայանի անվտանգ և հուսալի շահագործման համար անհրաժեշտ բոլոր կառույցները, համակարգերը և բաղադրիչները պետք է պաշտպանված լինեն հարձակումներից կամ դիվերսիոն գործողություններից;
• չպետք է ձեռնարկել որևէ գործողություն, որը խաթարում է թվարկված սկզբունքները:

Նշվում է նաև, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները, որոնք ուղղակիորեն աշխատում են Զապորոժիեի ԱԷԿ-ում, պետք է վերահսկեն ծրագրի կատարումը:

Տաթև Ֆռանգյան