«Թիմ Եվրոպա» նախաձեռնության շուրջ համախմբված ԵՄ անդամ մի շարք պետությունների դեսպաններ և ներկայացուցիչներ երեկ՝ մայիսի 18-ին, Սյունիքում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ներկայացրին Սյունիքում իրականացված և իրականացվելիք ծրագրերը: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն շեշտեց՝ «Թիմ Եվրոպայի» նախաձեռնությանը մասնակցում են երեք ուղղություններով: Առաջինը վերաբերում է բազմաբնակարան շենքերի և գյուղական տարածքներում էներգաարդյունավետությանը, ուշադրություն է դարձվելու համայնքային ճանապարհներին: …

