Օվերչուկը՝ ճանապարհների ապաշրջափակման հարցով Երևանի ու Բաքվի բանակցությունների մասին

Լուրեր

08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
Բոլորը

Մոսկվան գրեթե ամենօրյա ռեժիմով կապի մեջ է Բաքվի ու Երևանի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով։ Այս մասին Ռիա Նովոստիի հետ զրույցում  հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ռուսաստանը մասնակցում է բանակցություններին՝ առաջարկելով լուծումներ, ապահովում է հարթակ երկխոսության համար և կապը Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի միջև։ Ես երբեք չեմ պատասխանում հարցին, երբ տեղի կունենա ապաշրջափակումը, որքան արագ կամ դանդաղ։ Երբ կողմերը պայմանավորվեն, այդ ժամանակ էլ տեղի կունենա»,-հայտարարել է նա։

Օվերչուկը նաև հայտնել է, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուտաֆաևի հետ հանդիպել է Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակներում ու քննարկել հարցեր, որոնք մնացել են Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումից հետո։

«Հիմնական աշխատանքը շարունակվում է մշտական ռեժիմով։ Մենք գրեթե ամեն օր կապ ենք պահպանում ադրբեջանական և հայկական կողմերի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայով։ Մենք մշտապես շփվում ենք՝ հեռախոսազանգեր, ֆայլերով փոխանակումներ։ Աշխատանքը միայն հանդիպումից հանդիպում չի ընթանում»,-ասել է Օվերչուկը։

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Մոսկվայում տեղի էր ունեցել  Հայաստանի, ՌԴ-ի ու Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած աշխատանքային  խմբի հանդիպումը։

Էմմա Չոբանյան