Ֆրանսիացի պատգամավոր Անն-Լորան Պետելն անդրադարձել է նախօրեին Սոթքում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման միջադեպին՝ նշելով, որ Բաքուն խախտել է միջազգային իրավունքը՝ կրակելով շտապօգնության մեքենայի վրա։ «ՀՀ Սոթք բնակավայրում սահմանները պաշտպանելիս զոհվել է հերթական 20-ամյա հայ զինծառայողը։ Ադրբեջանը խախտել է նաև միջազգային իրավունքը՝ կրակելով նրան հիվանդանոց տեղափոխող շտապօգնության մեքենայի վրա։ Ադրբեջանն իրեն պահել է ավազակ պետության պես. հրատապ …

