Աննա Վարդապետյանը Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հետ հանդիպմանը բարձրացրել է հումանիտար պահանջների լիարժեք կատարման հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան մեկնելու թիվը 17 տարվա ռեկորդ է սահմանել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 15-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հերթական եռակողմ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Իգոր Կրասնովին կրկին նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար: Դրա հետ մեկտեղ, սակայն, Աննա Վարդապետյանը մտահոգություն է հայտնել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հումանիտար պահանջներն Ադրբեջանի կողմից լիարժեք չկատարելու, իրավիճակն էսկալացնելու փորձերի կապակցությամբ։

«Հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանի Հանրապետությունում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ, որոնցից 33-ը դատապարտվել են։ Առկա են նաև ուղղակի ապացույցներ Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկու հայ զինծառայողերի առևանգման մասին։ Ընդ որում, մի շարք անձանց Հայաստանի Հանրապետություն վերադարձնելը մերժելը ադրբեջանական կողմը պատճառաբանում է այն հանգամանքով, որ այդ անձինք հայտնվել են Ադրբեջանում Հայտարարության ստորագրումից հետո, մինչդեռ հայկական կողմն ամբողջ ծավալով կատարել է Հայտարարության 8-րդ կետի պահանջները»,- նշել է Աննա Վարդապետյանը։

ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև վերջին օրերին տեղի ունեցած դեպքերին՝ Երասխ բնակավայրի մոտ և Տեղի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների ուղղությամբ բացած կրակին՝ ընդգծելով, որ դրանք դատապարտող հստակ գնահատականի բացակայության, Ադրբեջանում պահվող անձանց չվերադարձնելու, ինչպես նաև Հայտարարությունից բխող այլ պայմանավորվածությունները չկատարելու ուղղակի հետևանք են։ «Ձեռքբերված պայմանավորվածությունների և ստանձնած պարտավորությունների կատարումը թույլ կտար խուսափել նման դեպքերից։ Ադրբեջանի վարքագիծը ոչ միայն չի նպաստում Հայտարարության դրույթների իրագործմանը, այլև հակասում է այդ փաստաթղթի նպատակներին և իմաստին՝ էլ ավելի սրելով իրավիճակը»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը։

ՀՀ գլխավոր դատախազը հանդիպման ավարտին վերահաստատել է Հայաստանի առաջնահերթությունը՝ ուղղված մարդասիրական պահանջների կատարմանը և շեշտել, որ այդ պահանջներն առ այսօր Ադրբեջանի կողմից ամբողջությամբ կատարված չեն:
Հանրային կապերի բաժին