Հիփոթեքային վարկերի շուկայում, մեր դիտարկումներով, անցած տարվա ընթացքում եղել է տոկոսադրույքի աճ։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ «Կենտրոնական բանկը վերջին 2 տարվա ընթացքում վարել է զսպող դրամավարկային քաղաքականություն։ Բնականաբար, Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների բարձրացումը հանգեցնում է նաև շուկայում այլ տիպի տոկոսադրույքների բարձրացման, ներառյալ նաև հիփոթեքները։ Սակայն հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքի …

