PKK-ն հայտարարել է Թուրքիայում հրադադարը դադարեցնելու մասին․ ի՞նչ գործողություններ կարող են սրան հետևել․ անդրադարձ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հայտարարել է, որ դադարեցրել է իր միակողմանի հրադադարը, որը հայտարարվել էր փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած կրկնակի երկրաշարժերից հետո: Այս քայլն ազդարարում է գրոհայինների դիրքորոշման խստացում՝ պոտենցիալ հետևանքներով Թուրքիայի ներսում քրդական քաղաքական շարժման և Սիրիայում ամերիկյան զորքերի ներկայության համար, ասվում է Al Monitor-ի անդրադարձում։

PKK-ն որպես զինադադարը չեղյալ հայտարարելու հիմնական պատճառներ նշել է Թուրքիայի հարձակումները Սիրիայում և Իրաքում իր զինյալների դեմ և իր բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի շարունակական մեկուսացումը:

Լրատվամիջոցը նշում է, որ իրականում PKK-ն աջակցում էր ընդդիմության հաղթանակին խորհրդարանական և նախագահական ընտրություններում: Թեև հրադադարը ներկայացվում էր որպես մարդասիրական ժեստ՝ այն մասամբ նպատակ ուներ մեղմել նախընտրական դաշինքը վեց ընդդիմադիր կուսակցությունների միջև, որը գլխավորում էր Քեմալ Քըլըչդարօղլուն․ վերջինս պարտվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Վերջինն էլ իր մրցակցին աջակցելու՝ քուրդ ժողովրդին ուղղված PKK-ի կոչերն օգտագործեց որպես ապացույց, որ Քըլըչդարօղլուն  աջակցում է «ահաբեկիչներին»։

PKK-ն հույս ուներ, որ ընդդիմության հաղթանակը, ի վերջո, կհանգեցնի թուրքական պետության հետ ուղիղ խաղաղ բանակցությունների վերսկսման, որոնք Էրդողանի նախաձեռնությամբ սկսվել էին 2009 թվականին, սակայն տապալվել 2015 թվականին։

Ամենաառաջնային հարցն այն է, թե ինչ գործնական ազդեցություն կունենա վերջին զինադադարի ավարտը։ Մասնավորապես, քուրդ մեկնաբան Իլհամի Իշըքը, որը կառավարությանը խորհուրդ էր տվել խաղաղ բանակցությունների վերաբերյալ, ասել է, որ PKK-ն հիմնականում կորցրել է իր հարձակողական կարողությունը, հատկապես՝ Թուրքիայի ներսում: Բայց զինյալները կարող են ենթադրաբար դիմել քաղաքային ահաբեկչության՝ թիրախավորելով Թուրքիայի բազմամիլիարդանոց զբոսաշրջային արդյունաբերությունը։

2016 թվականից Թուրքիան կտրուկ սրել է իր պատերազմը PKK-ի դեմ՝ գրավելով Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների (YPG)՝ Սիրիայի հյուսիսում գտնվող տարածքները և համակարգված կերպով սպանելով միջին և մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում:

«Սիրիայի դեմոկրատական ուժերը»՝ քրդերի գլխավորած ուժը Սիրիայում, Միացյալ Նահանգների գլխավոր դաշնակիցն է «Իսլամական պետության» դեմ պայքարում։ Միացյալ Նահանգները երկար ժամանակ ճնշում էր SDF-ի հրամանատար Մազլում Քոբանիին, որը բարձր դիրքեր ուներ PKK-ի ներսում, որպեսզի ճնշի զինադադար հայտարարել՝ փորձելով թուլացնել լարվածությունը Թուրքիայի հետ: ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացել են՝ կապված SDF-ի և YPG-ի ու Պենտագոնի գործընկերության հետ:

Մերձավոր Արևելքի ինստիտուտից Չարլզ Լիսթերը կարծում է, որ Թուրքիան մեծ ռազմական առավելություն է հաստատել PKK-ի դեմ, և PKK-ն այժմ պատասխանելու քիչ միջոցներ ունի՝ բացի քաղաքային ահաբեկչությունից, որն էլ կարող է Թուրքիայի ռազմական գործողությունները խթանել:

Հրադադարի ավարտը տեղի է ունենում այն ժամանակ, երբ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) վերագնահատում է իր ռազմավարությունը: Իշիկը կարծում է, որ HDP-ն, ամենայն հավանականությամբ, կշեղվի դեպի ավելի արմատական ճանապարհ: Էրբիլում բնակվող ակադեմիկոս Արզու Յըլմազը, որը մասնագիտանում է քրդական հարցերում, ասում է, որ PKK-ի՝ զինադադարը չեղարկելու որոշումը կարող է հաշվարկված լինել Օջալանին վերադարձնելու համար: Բացառությամբ եղբոր հետ կարճատև հեռախոսազրույցի՝ PKK-ի առաջնորդը 2019 թվականի մայիսից կապի մեջ չի եղել։

Էմմա Չոբանյան