«Երևանի ալրաղաց» ՓԲԸ–ն կտուգանվի 1.5–ից 2 մլն դրամով` կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը։ Նրա խոսքով՝ Նար– Դոս 2 հասցեում գտնվող «Երևանի ալրաղաց» ՓԲԸ–ն Երևան համյանքի կողմից 2022թ.–ի սեպտեմբերի 9-ին թույլտվություն է ստացել …

