«Ամեն ինչ տանք» սկզբունքը խաղաղություն չի բերելու. Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
Բոլորը

«Ադրբեջանին Արցախն անհրաժեշտ է զուտ որպես հող։ Մեր համար է Արցախը հայրենիք, իրենց համար դա տարածք է։ Եվ իրենք հոյակապ գործընկեր են գտել, որն աշխատում է Հայաստանի Հանրապետության հրապարակում եւ ամեն ինչ անում է, որպեսզի իրեն մատակարարի Արցախը»,- Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ հավանաբար երկու բան է բանակցային սեղանին․ «Մեկը՝ Փաշինյանը պարտադիր պետք է ստանա իր իշխանությունը պահպանելու երաշխիքները։ Երկրորդ՝ քննարկում են՝ այն ափսեն, որի վրա ինքն Արցախը մատուցելու է Ադրբեջանին, ծայրի նախշերը կապույտ են լինելու, թե՞ ուրիշ գույն։ Ես բանակցային գործընթացն այդպես եմ տեսնում։ Ես միշտ չէ, որ կարող եմ բացահայտել աղբյուրները, թե միջազգային որ գործընկերներից եմ ստանում տեղեկատվություն»։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ էին կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել էր:
Որպես տեղի ունեցածի քաղաքական մեկնաբանությունը՝ Մամիջանյանը հայտարարեց, որ սա է Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանը»։
Նա հայտարարեց, թե ներկա իշխանություններն անում են այն, ինչ իրենցից պահանջում է Ադրբեջանը՝ անգամ այդ պարագայում էլ չկարողանալով ապահովել իրենց խոստացած խաղաղության դարաշրջանը։

«Որովհետև խաղաղությունը չեն մուրում։ «Որովհետև ամեն ինչ տանք» պրինցիպը երբեք խաղաղության չի բերելու։ Քանի կար՝ Փաշինյանն ինքն իրեն հարց էր տալիս՝ իսկ կարո՞ղ է ադրբեջանցիներն ուզում են վերացնել մեզ, բնաջնջել ու նոր ցեղասպանուևթյուն անել։ Հիմա, կարծես դրա հակառակ պատասխանն է գտել՝ հաշվի առնելով իր խոսույթը»,- նշեց Մամիջանյանը՝ Փաշինյանին խորհուրդ տալով նայել ու հասկանալ, թե իրականում ինչ է ադրբեջանցիների ուզածը։

Մանրամասները՝ տեսանյութում։