Այնտեղ կանգնած ռուս խաղաղապահը արցախցիների անվտանգության երաշխավորն է. Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախում գտնվող հայրենակիցների ֆիզիկական անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահն է։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` հավելելով, որ այդ հանգամանքը հաշվի առնելով միշտ չէ, որ ՀՀ ԱԺ պատգամավորը կարող է տալ այնպիսի գնահատականներ, որոնք կցանկանար։

Մեկնաբանելով հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական դրոշ բարձրացնելու փորձը՝ խաղաղապահների ներկայությամբ՝ Մամիջանյանը նշեց․ «Ես գիտեմ, թե ինչպես պետք է խոսի ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը։ Սովոր եմ անվտանգության երաշխիքները համեմատության մեջ դնել իրականի, այլ ոչ թե երազելիի հետ»։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների նպատակն է իրենց այս կամ այն օտարերկրյա տերերին հաճոյանալը, մինչդեռ ինքը նման նպատակ չունի։
«Եթե ավելի կոնկրետ պատասխան եք ակնկալում, թե արդյոք ես 100 տոկոսով գոհ եմ մեր ռազմավարական դաշնակցի, մեր անվտանգության հովանոցի գործելաոճից, ապա ինչպես և ցանկացած ՀՀ քաղաքացի, իհարկե, ո՛չ, բայց, իհարկե, գիտակցում եմ, որ այս պահին այնտեղ կանգնած ռուս խաղաղապահն իմ քույրերի և եղբայրների անվտանգության երաշխավորն է, որովհետև Նիկոլ Փաշինյանը ձեռքերը լվացել է Արցախից»,– նշեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ էին կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել էր:

Մանրամասները՝ տեսանյութում։