2022 թվականի դեկտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ և մեղավոր ճանաչել Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի նախկին քննիչ Վ.Գ.-ին՝ գույքի և եկամուտների հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու համար: Վերջինիս նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք՝ հանցանք կատարելու պահին նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով՝ (մեկ միլիոն քսան հազար դրամ)․ …