Հայկական կողմը պատրաստ է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների, մասնավորապես՝ երկաթուղու ապաշրջափակման հարցով առաջ շարժվել այն պահին, երբ համաձայնություն կլինի ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների շուրջ, խորհրդարանում այսօր հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ շեշտելով, որ այդ դեպքում անգամ հնարավոր է սկսել երկաթուղու կառուցումը։ Կողմերի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցում առկա տարաձայնություններին է անդրադարձել նաև եռակողմ հանձնաժողովի …

