Բլինքենը հայտարարել է, որ Չինաստանը խոստացել է զենք չուղարկել Ռուսաստան

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ Չինաստանը վերահաստատել է Ռուսաստանին զենք չուղարկելու խոստումները՝ Ուկրաինայում կռվելու համար։ Նա, միաժամանակ, մտահոգություն է հայտնել չինական մասնավոր ընկերությունների գործողությունների առնչությամբ, հայտնում է AFP-ն։

«Մենք և այլ երկրներ ստացել ենք Չինաստանից երաշխիքներ, որ չի տրամադրում և չի տրամադրի մահաբեր օգնություն Ռուսաստանին՝ Ուկրաինայում օգտագործելու համար։ Մենք դրան հակասող որևէ ապացույց չենք տեսել: Այնուամենայնիվ, մշտական մտահոգություններ ունենք չինական ընկերությունների մասով, որոնք կարող են տրամադրել տեխնոլոգիա, որը Ռուսաստանը կարող է օգտագործել Ուկրաինայում իր ագրեսիան առաջ մղելու համար։ Մենք խնդրել ենք Չինաստանի կառավարությանը՝ շատ զգոն լինել այդ հարցում»,- Պեկինում երկօրյա բանակցություններից հետո լրագրողներին ասել է Բլինքենը։

ԱՄՆ պետքարտուղարը նաև ասել է, որ Չինաստանը Ռուսաստանի մասով հավաստիացումներ տվել է վերջին շաբաթներին, այլ ոչ միայն իր այցի ընթացքում։

Չինաստանը վերջերս ուժեղացրել է իր դիվանագիտությունն Ուկրաինայի հարցում՝ մի քայլ, որը թերահավատորեն է ընդունվում ԱՄՆ-ի կողմից։

Հավելենք, որ Բլինքենը Պեկինում բանակցություններ է անցկացրել Չինաստանի նախագահի, ԱԳ նախարարի և այլ պաշտոնյաների հետ։

Էմմա Չոբանյան