Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար առանցքային պայման է խաղաղության պայմանագրի, ճանապարհների ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի և դրան հաջորդող դեմարկացիայի խնդիրների լուծումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների մեկնարկին։ Նա ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության վերջնական հաստատմանը։ …

