Պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է անցկացնում։ Օրակարգի առաջին հարցը կառավարության ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույցն է: Այն ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջին 5 տարում մարզերում աննախադեպ ներդրումներ են արվել․ ասաց Փաշինյանը։

