Սույն թվականի ապրիլի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց ինստիտուտի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վահան Ռաշիդի Քոչարյանը․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։ Վահան Քոչարյանը ծնվել է 1976 թվականին՝ Երևանում։ 1993-1998 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում՝ «Գերբարձր հաճախականության ֆիզիկա» մասնագիտությամբ։ 2000 …

