Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի, Սոթքի և Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Քաղաքականություն
18.06.2023 | 09:28Հունիսի 18-ին՝ ժամը 03:20-04:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք) և հարավարևելյան (Ներքին Հանդ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Հայկական կողմում տուժածներ չկան: