Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացու որոշում» խմբակցությունը հրաժարվում է մասնակցել ավագանու նիստերին, քանի դեռ դրանք կազմակերպվում և անցկացվում են կանոնակարգի և օրենքների կոպիտ խախտումներով։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՔՈ» կուսակցությունը: «Ավագանու նիստերում տիրող ոչ աշխատանքային մթնոլորտը, խմբակցության բարձրացրած հարցերի, խնդիրների նկատմամբ անառողջ և ոչ իրավաչափ մոտեցումը, ելույթների, երբեմն նաև հարցեր հնչեցնելու անհնարինությունն ուղղակիորեն հարվածում են ավագանու …

