Ազնավուր՝ առանց բոհեմի և թաշկինակի․ արձանի ուշացած մրցույթն ու քանդակագործների դժգոհությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարվա մայիսին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հրապարակել էր քանդակագործ Դավիթ Երևանցու առաջարկած մանրակերտն ու հայտարարել, որ շուտով Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի մեծանուն շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի արձանը։ Նա նշել էր, որ Ազնավուրի որդու, նրա կնոջ, «Ազնավուր» հիմնադրամի անդամների հետ այցելել են Դավիթ Երևանցու արվեստանոց։

«Դավիթ Երևանցին ներկաներին ցույց տվեց արձանի էսքիզն ու հենց դրա համաձայն էլ քաղաքի ամենասրտում՝ Սայաթ-Նովա և Մեսրոպ Մաշտոցի պողոտաների հատման հատվածում կտեղադրվի մեծանուն հայի արձանը»,- նշել էր նա։

Դավիթ Երևանցու առաջարկած տարբերակը, սակայն, բուռն քննարկումների կիզակետում հայտնվեց։ Մի շարք քանդակագործներ, արվեստի գործիչներ տեսակետ հայտնեցին, որ արձանը չի արտահայտում Ազնավուրի էությունը։ Հնչեցին կարծիքներ, որ քանդակում Ազնավուրն ընկճված է, իրեն նման չէ։ Դավիթ Երևանցուն, սակայն, այդ քննադատություններն առանձնապես չեն մտահոգում։

«Գնացեք այդ մարդկանց գործերը տեսեք, ես ձեզ խորհուրդ կտամ այդ չբավարարվածների արվեստանոց գնաք, տեսեք՝ ինչ ունեն․․․ Միայն Ազնավուրով չէ, որ ես պետք է փայլեմ, ես արդեն փայլել եմ»,- նշում է քանդակագործը։

Ըստ նրա՝ թեև այնքան էլ չի հավատում, բայց իր ականջին հասել են տեղեկություններ այն մասին, թե փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսակետ է հայտնել․ լավ կլիներ՝ Ազնավուրին քանդակեր թաշկինակը ձեռքին, բոհեմական կերպարում։

«Չի լինելու նման բան, ես ոչ թե կապրիզ եմ անում, ուղղակի ուղեղիս մեջ չի տեղավորվում»,- ասում է Դավիթ Երևանցին։

Բայց ամենաուշագրավն այն է, որ Տիգրան Ավինյանի հայտարարությունից ընդամենը 20 օր հետո Երևանի քաղաքապետարանն անսպասելիորեն հուշարձանի նախագծի ներկայացման համար բաց մրցույթ հայտարարեց։ Ստացվում է՝ քաղաքապետարանը սկզբում հարկ չի համարել մրցույթ հայտարարել՝ քանդակի ստեղծումը վստահելով մեկ հեղինակի, իսկ հետո հանկարծ հիշել է մրցույթի մասին։

Factor TV-ին Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունից հրաժարվեցին այս առնչությամբ որևէ մեկնաբանություն տալ՝ հորդորելով դիմել գրավոր հարցմամբ։

Քանդակագործներից շատերը սա իշխանության բացահայտ հովանավորչություն են համարում և ասում՝ այսքանից հետո ցանկություն չունեն մասնակցելու մրցույթին։ Նաև հայտարարում են՝ հայտարարված մրցույթի պայմանները թերի են, ժյուրիի կազմի վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է։ Բայց ամենամեծ խնդիրը համարում են սեղմ վերջնաժամկետը․ խոսքն ընդամենը 1 ամիս 10 օրվա մասին է։

«Ի սկզբանե անօրեն գործունեություն է, մի պաշտոնյա հայտարարություն է անում՝ առանց հիմքեր ունենալու։ Բոլոր քաղաքներում ընդունված է նման դեպքերում մրցույթ հայտարարել, Երևանում էլ է դա գործել։ Պետք էր խորհրդակցել քաղաքաշինական խորհրդի, ճարտարապետի, հրավիրյալ մասնագետների հետ»,- շեշտում է նկարիչ Հաղթանակ Շահումյանը։

Քանդակագործ Վիգեն Ավետիսն էլ վստահ է՝ քաղաքապետարանը տարերային որոշումներ է կայացնում․ «Չկա ծրագրված, մտածված, մասնագիտական որոշում, շատ կցանկանայի, որ այդ ամենով մասնագետները զբաղվեին, ոչ թե մեկի մտքով մի բան անցներ՝ աներ։ Կցանկանայի նաև, որ մրցույթին մասնակցեին քանդակագործներ ամբողջ աշխարհից»։

Քննադատության ալիք էր բարձրացել նաև արձանի տեղադրման վայրի հետ կապված։ Ֆրանսիահայ շանսոնյեի 100-ամյակի կապակցությամբ մայրաքաղաքում նրա արձանը տեղադրելու մտադրության, տեղադիրքի մասին Տիգրան Ավինյանը հայտնել էր դեռևս ամիսներ առաջ։ Քննադատները նկատեցին՝ Երևանում արդեն կա Ազնավուրի հրապարակ, իսկ Գյումրիում՝ Ազնավուրի արձան, ո՞րն է իմաստը ևս մեկ արձան տեղադրելու։

Նկարիչ Հաղթանակ Շահումյանը վստահ է՝ տվյալ տեղանքում առկա է տրանսպորտային խիտ հանգույց, և նպատակահարմար չէ տեղադրել արձանը երթևեկելի խաչմերուկի կենտրոնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան