Փաստենք, որ Դուք 5 տարի է՝ իշխանություն եք, բայց 500 անգամ ավելի շատ խոսել եք նախկին երեք իշխանությունների բանակցած փաստաթղթերից, քան Ձեր բանակցածի։ Այս մասին ԱԺ-ում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ «Անգամ 2018-2020թթ-ի միջակայքում, չնայած որ Հանրապետության հրապարակը ագորա էիք հռչակել, այդպես էլ ժողովրդին չներկայացրիք, թե ինչ է բանակցվում, …

