Ես ռուսից պոկվելու համար պատրաստ եմ գազ ու լույս չունենալ, իշխանությունն է ամորֆ. Սերգեյ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.04.2026 | 15:30
NYMEX. Ոսկու գինը նվազել է 0.63%-ով և կազմել 4761.90 դոլար
11.04.2026 | 15:19
Վթարի ենթարկված ոստիկանները թեև Փաշինյանին չէին ուղեկցում, բայց նրա այցի առնչությամբ էին Լոռի մեկնում
11.04.2026 | 14:54
Վթարի մեղավորը «Նիսան»-ի վարորդն է եղել․ դուրս եկել հանդիպակաց գոտի․ ՔԿ
11.04.2026 | 14:35
Նորվեգիայում դահուկորդ է մահացել ձնահոսքի հետևանքով
11.04.2026 | 14:05
Կասեցվել է Ագարակում գործող լցակայանի գործունեությունը
11.04.2026 | 13:49
Հրդեհ Կամարիս բնակավայրում
11.04.2026 | 13:33
Արբելոան «Ժիրոնայի» հետ ոչ-ոքիից հետո խոսել է «Ռեալի» չեմպիոնական հավակնությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.04.2026 | 13:10
Ռուբլին արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 11-ի դրությամբ
11.04.2026 | 12:56
Դեսպան Մկրտչյանը հյուրընկալել է Ջորջթաունի համալսարանի մի խումբ ուսանողների
11.04.2026 | 12:34
Ոստիկանության «Հոնդա» ավտոբուսի և «Նիսան»-ի վթարից  բուժօգնության դիմած 12 անձինք դուրս են գրվել ԲԿ-ից․ ԱՆ խոսնակ
11.04.2026 | 12:15
Աննա Վարդապետյանը Շանհայում մասնակցելու է ԴՄԱ կոմիտեի նիստին
11.04.2026 | 12:07
Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.04.2026 | 11:55
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
11.04.2026 | 11:33
Ադրբեջանը 887 տոննա դիզվառելիք է ուղարկում Հայաստան
11.04.2026 | 11:20
ԵԱ․ Ռոբերտ Հովհաննիսյանը կիսում է առաջին տեղը
Բոլորը

«Ցավոք, հիմա քաղաքական դաշտի վերաբերյալ կատակ անելու, թրոլլինգ անելու ցանկություն չունեմ, երևի տխուր եմ, ինչ-որ բան է փոխվել: Եթե նախկինում կային օդիոզ կերպարներ, ապա այսօրվա կերպարները հետաքրքիր, կոլորիտային չեն, այսօր էլ կան դեմքեր դաշտում, բայց նրանք անգույն են, ուղղակի խուժան են: Ափսոսում եմ, որ նախկիններն այլևս չկան Ազգային ժողովում, դուրս են եկել, փողոցներն են չափչփում, գնացե´ք պառլամենտ, մի քիչ ուրախանանք»,-Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում դերասան Սերգեյ Դանիելյանը:

Իսկ մեր այն դիտարկանը, թե ներկայիս իշխանության օրոք էլ Ազգային ժողովում բազմաթիվ բախումներ են լինում, դերասանը պատասխանում է. «Հիմիկվա կռիվներից ծիծաղս չի գալիս, լացս է գալիս, որովհետև սա ընտրված իշխանություն է, հասկանո՞ւմ եք` վատն այն է, որ ժողովուրդը սրանց ընտրել է, այնպես որ այս պարագայում ծիծաղելը կլինի խնջույք ժանտախտի ժամանակ»:

Իսկ հարցին, թե ինչն է մեր ներկայիս իրականության մեջ ամենաշատն իրեն մտահոգում, Սերգեյ Դանիելյանը պատասխանում է. «Իշխանության անողնաշարությունը, ընդդիմության չգոյությունը, Ռուսաստանի ստորությունը, թուրքերի թշնամությունը, մեր անգիտակից և միաբջիջ լինելը»:

Դերասանի համոզմամբ` մեր հանրության մի զգալի հատված որպես քաղաքացի հասուն չէ, ասում է` ինքն էլ այդ առումով «դեռահաս է», բայց շատերը երեք տարեկան էլ չկան. «Մեր հանրությունը լուրջ է, բայց բութ է, հասուն չենք որպես քաղաքացի: Լուրջ բթությունն ավելի վատ է: Մարդ կա` հայրենասիրական տափակ բաներ է կարդում ու երգում, բայց դրանց էությունը չի հասկանում»:

Հարցին, թե արդյոք հանրության արձագանքը օրինաչափ է այսօր Հայաստանում, Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես` Արցախի շրջափականը, Սերգեյ Դանիելյանը պատասխանում է. «Իմը համաչափ է, ես շատ ծանր եմ տանում, չեմ քնում, փողոց դուրս գալու ժամանակներն անցել են, դրսում կարող էր լինել ընդդիմությունը, որը ոչ մի նպատակ չունի, ասում են` Նիկոլը թող գնա, դրանից ավել ոչինչ չեն պատկերացնում, օրակարգ չունեն: Մեզ ասում են` ինչու եք սրճարաններում նստած, իսկ ինչ-որ մեկն օրակարգ առաջարկե՞լ է, որ չկա` ի՞նչ անեմ»:

Դերասանն անդրադառնում է նաև այն քննադատություններին, թե մտավորականները, արվեստագետները պետության համար ծանր պահերին լռում են, ոչինչ չեն անում. «Ղալաթ են անում լռելու համար արվեստի մարդկանց մեղադրողները, ինձ նման չլռող քիչ մարդ կա՞, կան նաև մարդիկ, որոնք միշտ են լռել: Չեմ կարծում, թե Արամ Խաչատրյանը ողջ լիներ, դուրս գար`միտինգներ աներ, զբաղված մարդ էր: Չի´ կարելի ասել` արվեստագետները պետք է դրոշն առնեն, դուրս գան, բոլորը Թումանյան չեն»:

Սերգեյ Դանիելյանը խոսում է նաև Հայաստանի առջև ծառացած արտաքին մարտահրավերների մասին. «Դարերով Կրեմլը ամենամեծ թշնամին է եղել մեզ համար, մենք թուրքերի հետ վաղուց կպայմանավորվեինք: Այսօր մենք դեռ ելք չունենք, ՀԱՊԿ-ից դուրս գալն էլ մեզ չի փրկելու: Ամբողջ օրը բամբասում ենք ռուսներից, կտրուկ քայլ արեք, թող մի քիչ էլ տուժենք: Ես` որպես քաղաքացի, ռուսից պոկվելու համար պատրաստ եմ գազ, լույս չունենալ, իշխանությունն է ամորֆ»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան