Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը․ ՊԲ
Արցախի ՊԲ-ից տեղեկացնում են, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել’ հայտարարելով Ասկերանի շրջանում հունիսի17-ին իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։
«Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման պարբերաբար արձանագրվող դեպքերը»,- ասված է ՊԲ-ի տարածած հաղորդագրության մեջ։