Եվրահանձնաժողովը չինական Huawei-ն և ZTE-ն որպես անվտանգության սպառնալիք է որակել

Լուրեր

08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
Բոլորը

Չինական Huawei և ZTE հեռահաղորդակցական ընկերությունների սարքավորումների օգտագործումը 5G ցանցերում կարող է «զգալիորեն ավելի բարձր ռիսկեր» ստեղծել ԵՄ-ի համար, քան սարքավորումների այլ մատակարարների արտադրանքը։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Եվրահանձնաժողովի կայքում հրապարակվել է «5G կիբերանվտանգության քայլերի» մասին հայտարարությունը, որն ուշադրություն է հրավիրում չինական ընկերությունների սարքավորումների հետ աշխատելիս ԵՄ անվտանգության հնարավոր ռիսկերի վրա։ Նշվում է, որ 5G-ն կարևոր ենթակառուցվածք է, որն ազդում է ԵՄ-ի ներքին շուկայի, ինչպես նաև սոցիալական ու տնտեսական ֆունկցիաների վրա։ Փաստաթղթում ընդգծվում է ԵՄ անվտանգության համար ռիսկերի հետ կապված «լուրջ մտագոհությունը», որոնք ներկայացնում են բջջային կապի որոշ սարքավորումների մատակարարները։

ԵՄ որոշ երկրներ նախկինում հրաժարվել են սարքավորումներ գնել Huawei-ից և ZTE-ից։ Դրան նպաստեց Եվրամիությունում 5G Toolbox-ի ստեղծումը՝ ազգային բջջային ցանցերը լրտեսությունից և դիվերսիոն գործողություններից պաշտպանելու առաջարկությունների ցանկը:

Բրյուսելը սա դրական է համարում և Եվրահանձնաժողովին ուղղորդում ապագայում ձեռնպահ մնալ այս երկու ընկերությունների ծառայություններից։

Հավելենք, որ 2019 թվականին Huawei-ի հիմնադիր Ռեն Չժենֆեյն առաջարկել էր Գերմանիային կնքել «հակալրտեսական համաձայնագիր»՝ լուծելու ընկերության սարքավորումների օգտագործմամբ լրտեսության և դիվերսիայի հետ կապված իր մտահոգությունները:

Սակայն այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ընկերությանը մեղադրեց լրտեսության մեջ, իսկ ԱՄՆ Առևտրի նախարարությունն այն ներառեց սև ցուցակում, այն սկսեց ԵՄ-ում նույնպես կասկածներ առաջացնել։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Եվրահանձնաժողովն ու Եվրախորհրդարանն արգելել էին նաև իրենց աշխատակիցներին ծառայողական հեռախոսներում Tik Tok չինական հավելվածը ներբեռնել։

Էմմա Չոբանյան