ՌԴ-ն դեռևս թույլ չի տվել մարդասիրական առաքելությանը մուտք գործել Դնեպրի ձախ ափ․ ՄԱԿ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանը մերժել է ՄԱԿ-ի հումանիտար հատուկ առաքելության խնդրանքը՝ մուտքի իրավունք տալ Դնեպր գետի ձախ ափի հեղեղված տարածքներ, որոնք վերահսկվում են ռուսական բանակի կողմից։ Այս մասին ասվում է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի համակարգող Դենիզ Բրաունի հայտարարության մեջ:

«Մենք չենք կարող հրաժարվել կարիքավոր մարդկանց օգնելուց: ՄԱԿ-ը կշարունակի անել ամեն ինչ՝ աջակցելու բոլոր մարդկանց, ներառյալ վերջին ամբարտակի փլուզումից տուժածներին, ովքեր շտապ օգնության կարիք ունեն՝ որտեղ էլ լինեն»,- ասվում է հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի առաքելությունը, Բրաունի գլխավորությամբ, կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին գործել իրենց պարտավորություններին և միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան։

Հունիսի 8-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան և Դենիզ Բրաունը պայմանավորվել են, որ ՄԱԿ-ը շտապ թիմեր կձևավորի, որոնք կուղարկվեն հեղեղված տարածքների տարբեր շրջաններ՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու Դնեպրի երկու ափերի տուժած բնակիչներին։ Արդեն հունիսի 13-ին ՄԱԿ-ը հայտարարեց, որ խմբավորումները կազմավորվել են և պատրաստ են մեկնել Խերսոնի շրջանի օկուպացված հատված, սակայն Մոսկվան դեռևս անվտանգության երաշխիքներ չի տրամադրել գրավյալ տարածքներ այցելելու համար։

Կիրակի Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել է, որ Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքում ջրհեղեղի զոհ է դարձել 17 մարդ։ Մոսկվայի կողմից նշանակված «Խերսոնի շրջանի կառավարության» ղեկավար Անդրեյ Ալեքսեենկոն հայտնել է, որ զոհվել է 35 մարդ։

Տաթև Ֆռանգյան