ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի տարածքում չի գործում մի պարզ պատճառով, որ չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած Հայաստանի Հանրապետության տարածքը։ Երբ ՀԱՊԿ-ը դա հստակ ընդգծի, պրոբլեմների 90 տոկոսը կվերանա։ Սա ֆունդամենտալ պրոբլեմն է, պրոբլեմների իննսուն տոկոսը կա՛մ դա է, կա՛մ բխում է դրանից։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ …

