Ուկրաինան արտերկրից գնված տեխնիկայի մի մասը չի ստացել․The New York Times

Լուրեր

14.08.2026 | 17:01
Թվայնացումը՝ ՊԵԿ բարեփոխումների կարևոր բաղադրիչ․ խորհրդի նիստում քննարկվել են նոր նախաձեռնություններ
14.08.2026 | 16:44
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ
14.08.2026 | 16:36
Թուրքիայում Էրդողանի նկարով պաստառը պոկած քաղաքացի է կալանավորվել
14.08.2026 | 16:30
Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել
14.08.2026 | 16:28
Հոլանդը Գինեսի ռեկորդների գրքի 4 վկայական է ստացել
14.08.2026 | 16:20
Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է, նախաքննությունը՝ ավարտվել
14.08.2026 | 16:13
Չեմ խնդրելու ձեզ ինձ ընտրել․ Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 16:10
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.08.2026 | 16:05
Արգենտինայի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
14.08.2026 | 15:58
Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել․ Politico
14.08.2026 | 15:50
ՌՊԼ-ն ու «Կրասնոդարն» արձագանքել են Էդուարդ Սպերցյանի հաջող նորամուտին Սաուդյան Արաբիայի առաջնությունում
14.08.2026 | 15:41
Մեր կարողությունների չափով սպասարկել ենք Ղարաբաղից տեղահանվածների քաղաքացիության դիմումները․ Արմեն Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 15:36
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի աղյուսակում
14.08.2026 | 15:32
ՌԴ ԱԳՆ-ն մերժել է Սև ծովում Ուկրաինայի հետ հրադադար հաստատելու առաջարկը
14.08.2026 | 15:24
Օթյակում անշլագ ա, լրագրողները ծեծկռտուքի են սպասում․ եկեք փակենք էս թեման․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինան վճարել է հարյուր միլիոնավոր դոլարներ զենքի համար, որոնք սակայն դեռ չեն մատակարարվել, իսկ դաշնակիցների կողմից փոխանցված ու խիստ գովազդված սպառազինությունների մի մասը այնքան անպիտան են եղել,  որ դրանք պիտանի են համարվել  միայն պահեստամասերի բաժանելու համար։ Այս մասին ասվում է The New Times թերթի հետաքննության մեջ, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինայի կառավարության փաստաթղթերը ցույց են տալիս, որ 2022 թվականի փետրվարին ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր անցյալ տարվա վերջի դրությամբ Կիևը ավելի քան 800 միլիոն դոլար է վճարել զենք մատակարարողներին այն պայմանագրերի համար, որոնք ամբողջությամբ կամ մասամբ անկատար են մնացել։ Վերջնարդյունքում զինատեսակների մի մասն է մատակարարվել, իսկ մյուս դեպքերում բրոքերները վերադարձրել են գումարը։ Այս մասին հայտնում է լրատվամիջոցը՝ վկայակոչելով Ուկրաինայի երկու ներկայացուցիչներին, որոնք կապված են զենքի գնման գործընթացի հետ։

2023թ -ի գարնան մեկնարկի դրությամբ՝ Ուկրաինան այդպես էլ չի ստացել այն զինատեսակները, որոնց համար արդեն վճարվել են հարյուր միլիոնավոր դոլարներ, այդ թվում՝ պետական ընկերություններին։ Լրատվամիջոցը նաև մեջբերում է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գավրիլովի խոսքերը, որը զբաղվում է զինված ուժերի համար զենքի գնմամբ։ Հարցազրույցներից մեկում նա խոսել էր դեպքերի մասին, երբ Կիևը վճարել է մատակարարումների համար, սակայն պատվերները չի ստացել։ Նա ընդգծել էր, որ Ուկրաինայի կառավարությունը սկսել է վերլուծել իր նախկին գնումներն ու հեռացնել անբարեխիղճ մատակարարներին։

Ըստ հետաքննության ՝ մյուս խնդիրն էլ նրանում է, որ արտասահմանյան երկրներից մատակարարվող սարքավորումները գտնվում են վատ կամ ամբողջովին չաշխատող վիճակում։ Նման օրինակներից է Իտալիայի կողմից Ուկրաինային նվիրած 33 ինքնագնաց հաուբիցները։ «Տեսանյութերում  երևում է, որ նրանցից մեկի շարժիչից ծուխ է ելնում, իսկ մյուսի շարժիչից հոսում է սառեցնող նյութը»։ Իտալիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ մեքենաները շահագործումից հանվել են տարիներ առաջ, սակայն Ուկրաինան խնդրել է դրանք «վերանորոգել և շահագործման հանձնել»։ 3 հաուբից ուղարկվել է ԱՄՆ՝ վերանորոգման, բայց երբ դրանք վերադարձվել են, պարզվել է, որ, «պիտանի չեն մարտական ​​առաջադրանքների համար»։

Լրատվամիջոցը նշում է, որ մասամբ արևմտյան տեխնիկան Ուկրաինա է մատակարարվել այնպիսի ուշացումով կամ անորոշ ժամկետներում, որ  բարդացրել է  հակահարձակման պլանավորումը։