Արտադրական կանեփի օրինական շրջանառությունն ապահովելու համար բույսերի նմուշառում և լաբորատոր փորձաքննություն կիրականացվի

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

E-draft հարթակում տեղադրված  նախագծով առաջարկվում է գյուղատնտեսական կամ արդյունաբերական նպատակներով արտադրական կանեփի օրինական շրջանառությունն ապահովելու համար արտադրական կանեփի բույսերի նմուշառում և լաբորատոր փորձաքննություն իրականացնել:  Նախագծի մշակումն իրականացվել է առողջապահության նախարարության, «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

Դեռևս  2021 թվականի հունիսի 25-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-277-Ն օրենքով Հայաստանում թույլատրվում է արտադրական կանեփի օրինական շրջանառությունը գյուղատնտեսական կամ արդյունաբերական նպատակներով և սահմանված գործողությունների շրջանակներում՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում։

Նախագծով հաստատվում է արտադրական կանեփի հետ կապված գործունեության իրականացման լիցենզիա ստացած անձանց մոտ գտնվող արտադրական կանեփի բույսերի նմուշառման կարգը, համաձայն հավելված 1-ի, ինչպես նաև արտադրական կանեփի բույսերի բուսախեժի լաբորատոր հետազոտությունների (փորձաքննությունների) իրականացման միասնական տեխնիկական պայմաններն ու չափորոշիչները` համաձայն հավելված 2-ի:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ արտադրական կանեփի բույսում «կաննաբիդիոլ (CBD)» նյութի պարունակությունը գերազանցում է «տետրահիդրոկաննաբինոլ (THC)» նյութի պարունակությանը, ընդ որում՝ «տետրահիդրոկաննաբինոլ (THC)» նյութի տոկոսային պարունակությունը նմուշառված զանգվածում հավասար կամ ցածր պետք է լինի 0,3 տոկոսից։

«Արտադրական կանեփի տարբեր սորտերի բույսերում վեգետացիայի ընթացքում «տետրահիդրոկաննաբինոլ» նյութի պարունակությունը կարող է կտրուկ փոփոխվել, որն անկախ սորտի առանձնահատկությունից մեծապես պայմանավորված է մշակության պայմաններով։ Ուստի արտադրական կանեփի հետ կապված գործունեության ընթացքում սահմանված վերահսկողության իրականացման նպատակով «տետրահիդրոկաննաբինոլ» նյութի պարունակությունը ստուգելու համար անհրաժեշտ է իրականացնել նմուշառում և լաբորատոր փորձաքննություն»,- գրված  է հիմնավորման մեջ։

Նախագծով նախատեսվում է հաստատել արտադրական կանեփի հետ կապված գործունեության իրականացման լիցենզիա ստացած անձանց մոտ գտնվող արտադրական կանեփի բույսերի (այդ թվում՝ սածիլներ, սերմեր, կտրոններ, կանաչ զանգված և ծաղկագլխիկներ) և բուսախեժի լաբորատոր հետազոտությունների իրականացման միասնական տեխնիկական պայմաններն ու չափորոշիչները, սակայն վերջինս ներառում է նաև արտադրական կանեփի բույսերի նմուշառման և լաբորատոր փորձաքննության հրահանգները։ Լաբորատոր փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 45.8-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջով:

Ներկայումս արտադրական կանեփի գործունեության ընթացքում սահմանված վերահսկողության իրականացման նպատակով «տետրահիդրոկաննաբինոլ» նյութի պարունակությունը ստուգելու համար նմուշառում և լաբորատոր փորձաքննություն չի իրականացվում։

 

Անի Թամրազյան