«Դիմորդներին 2 անգամ քննություն հանձնելու հնարավորություն տալը դրական դինամիկա է ցույց տվել». Ժաննա Անդրեասյան

Լուրեր

08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: Նախարարը շրջել է քննական սենյակներում, հաջողություն մաղթել դիմորդներին: Նախարարի հետ զրույցում դիմորդներից մի քանիսը նշել են, որ հունվարին մասնակցել են առաջին փուլի քննությանը և այժմ քննություն են հանձնելու երկրորդ անգամ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ քննություններն ընթանում են բնականոն հունով: Նրա խոսքով՝ դիմորդների՝ երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունն այս տարի է ներդրվել, որը դրական դինամիկա է ապահովել:

«Այս պահի դրությամբ ոչ մի արտակարգ իրավիճակ չունենք, քննությունները ընթանում են ըստ պլանավորածի: Կարծում եմ՝ այս տարվա 2 անգամվա քննություն հանձնելու հնարավորությունը դրական ազդեցություն է թողել դիմորդների վրա՝ հոգեբանական լարվածության տեսանկյունից և նվազեցրել է սթրեսը:

Կային դիմորդներ, որոնք օգտվել են երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունից, ինչը շատ դրական է, որովհետև այսկերպ հնարավորություն ենք տվել նրանց ավելի հեշտ հաղթահարել քննական գործընթացը: Մի բան հստակ է, դիմորդները երկրորդ անգամ քննություն հանձնելիս ավելի հանգիստ են, սթրեսը նվազել է: Երբ դու ունես մեկ անգամ քննություն հանձնելու հնարավորություն, կշեռքի նժարին մեծ պատասխանատվություն է դրված. կամ կհանձնես քննությունը, կամ՝ ոչ: Այս դեպքում դիմորդներն ավելի հանգիստ են, կենտրոնացած, գիտեն ինչպես օգտագործեն իրենց տրված ժամանակը: Սա կարևոր փորձ է, որն օգնում է լավ պատրաստվել, երկրորդը՝ արդյունքներն են: Մենք տեսնում ենք, որ երկրորդ փուլում տոկոսային հարաբերությամբ բարձր միավորներ ստացած դիմորդների թիվը աճել է, անբավարարները՝ նվազել»,- ասել է նախարարը՝ նշելով, որ այդ միտումը նկատելի է եղել արդեն կայացած միասնական քննությունների արդյունքների նախնական համեմատությամբ:

Օրինակ առաջին փուլում «Քիմիա» առարկայից գերազանց էին ստացել դիմորդների 7 տոկոսը, երկրորդ փուլում՝ 14 տոկոսը: Առաջին փուլում նույն առարկայից անբավարար արդյունք էր ապահովել դիմորդների 34 տոկոսը, երկրորդ փուլում՝ 25 տոկոսը:

Նա նաև հույս է հայտնել, որ արդյունքների բարելավում կունենանք նաև «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության դեպքում:

Անդրադառնալով միասնական քննությունների արդյունքներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դրանք ընդհանուր առմամբ մտահոգիչ են, և այս առումով լուրջ աշխատանք կատարալու կարիք կա:

«Կայուն դրական արդյունքի ապահովման համար դպրոցի բովանդակային բարեփոխումները, որոնք այժմ ընթացքի մեջ են, կարևոր նշանակություն ունեն»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով դասագրքերի ստեղծմանը՝ նախարարը նշել է, որ մրցույթ է հայտարարված՝ նոր չափորոշիչների պահանջին համապատասխան:

«Հիմա փորձաքննության փուլում ենք, աշխատանքներն ընթացքի մեջ են: Կարծում եմ՝ ժամանակ է պետք, որպեսզի մեզ մոտ ձևավորվի որակյալ դասագիրք գրելու ավանդույթ: Ավելի քան 10 տարի նոր դասագրքեր չեն մշակվել, իսկ դասագիրք գրելը բարդ գործընթաց է՝ մեթոդական, ձևավորման, հոգեբանության տեսանկյունից: Դասագրքի վրա մի ամբողջ թիմ է աշխատում: Առաջին փուլում միանգամից գոհ լինելու հավանականությունը փոքր է, բայց կարևոր է գործընթացի իրականացումը, որ դաշտը ձևավորվի, մասնագիտական խմբեր կազմվեն, և ապահովենք դասագրքերի բարձր որակ:

Ուզում եմ նաև նշել, որ թեև դասագիրքը շատ կարևոր է, բայց ժամանակակից դպրոցներում, հատկապես ավագ դասարաններում իր նախկին նշանակությունն այն կորցնում է: Առաջատար երկրներում դասերը կառուցվում են ոչ թե մեկ դասագրքի շուրջ, այլ լինում են տարբեր նյութերի թղթապանակներ, որպեսզի աշակերտները բազմակողմանի նայեն նույն երևույթին, զարգացնեն մտածողությունը: Մենք ևս պետք է գնանք այդ ճանապարհով»,- ասել է նախարարը: Նա նաև նշել է, որ ավանդաբար մեծ թվով քննություն հանձնողներ, ըստ դիմորդների ընտրած մասնագիտության, լինում են «Անգլերեն», «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» առարկաներից: Ավելի քիչ թվով դիմորդներ են քննություններ հանձնում, օրինակ, իտալերենից, իսպաներենից:

Օտարերկրյա քաղաքացիները հնարավորություն ունեն դիմելու ՀՀ բուհեր իրենց նախընտրած ընթացակարգով՝ ընդհանուր հիմունքով, ինչպես ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրացիների և սփյուռքահայերի համար սահմանված առանձին ընդունելության կարգով:

Խոսելով թափուր տեղերի մասին՝ նախարարը նշել է, որ որոշ բուհերում կան մի շարք ռազմավարական կարևորության մասնագիտություններ, որտեղ դիմորդների թիվը բավականին փոքր է:

Արդեն գործում են այս տարի ներդրված նոր մոտեցումները. տարկետման հնարավորություն է տրվել որոշ բնագիտական մասնագիտությունների համար: Օրինակ, ԵՊՀ-ում տվյալ մասնագիտությունների գծով դիմորդների թիվը, դրանով պայմանավորված, կրկնակի աճել է՝ նախորդ տարվա համեմատ: Մանկավարժական համալսարանի բնագիտական ուղղվածություն ունեցող ֆակուլտետներում ևս դիմորդների թվի աճ կա»,- ասել է նախարարը:

Նշենք, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից այսօր քննություն է հանձնում 4349 դիմորդ: 2023-2024 ուստարվա միասնական քննություններին մնացել է երկու օր: