Դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթով Արդարադատության նախարարության ներկայացուցիչները երեկ բացարկի միջնորդություն են ներկայացրել ԲԴԽ դատավոր անդամ Արշակ Վարդանյանին: Ըստ Արդարադատության նախարարության` դատավոր Դավիթ Հարությունյանն ու Արշակ Վարդանյանը ընկերական հարաբերություններ ունեն, ուստի Վարդանյանը չի կարող անաչառ լինել Հարությունյանի կարգապահական գործով: Բարձրագույն դատական խորհուրդը այս միջնորդությունը բավարարել է: Հատկանշական է, որ Դավիթ Հարությույանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու …

