Հողամասեր ու բնակարան՝ որպես նվեր․ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի ունեցվածքը

Լուրեր

14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:47
Սնդիկի անթույլատրելի պարունակություն՝ խմելու ջրում․ Ծավի բնակիչներին հորդորում են զերծ մնալ այն օգտագործելուց
14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor.am-ն ուսումնասիրել է Երևանի փոխքաղաքապետ, Առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանի հայտարարագիրը։

Ըստ ներկայացված տվյալների՝ 2020-2021 թվականներին, երբ զբաղեցնում էր առողջապահության փոխնախարարի պաշտոնը, 3 անշարժ գույքից բաժին է նվեր ստացել, 1 անշարժ գույք նվիրատվություն է ստացել միանձնյա։

Այսպես․ 2021 թվականի վերջին որպես նվիրատվություն ստացել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում ավտոտնակի 25 % բաժնային մասը, Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասում հողամասը 25 % բաժնային մասը և Երևանում բնակարանի 55 % բաժնային մասը։ 2020 թվականին նա նվիրատվություն է ստացել Արզնի համայնքում հողամաս։ Այս 3 նվիրատվության գործարքները տեղի են ունեցել 1 ամսում՝ 2021 թվականի դեկտեմբերին։ 2-ը՝ նույնը օրը։ Նվիրատուների անունները չեն նշվում։

Բացի դա, նա 2020 թվականին գնել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում բնակարան՝ 50 % բաժնային մասով։

2022-ի սկզբին Սիմոնյանի հաշվին եղել է 2 մլն 435 հազար դրամ, տարեվերջին՝ 1 մլն 80 հազար դրամ։ Տարվա ընթացքում նա որևէ անշարժ գույք ձեռք չի բերել կամ օտարել։

Որպես աշխատավարձ Առողջապահության նախարարությունից ստացել է 5 մլն 559 հազար դրամ, Երևանի քաղաքապետարանից՝ 10 մլն 767 հազար դրամ։

2020 թվականի սեպտեմբերից Սիմոնյանը հանդիսանում է «Կաթսաէներգոմոնտաժ» ԲԲԸ-ի 28.5% բաժնետոմսերի սեփականատերը:

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը Factor.am-ի հետ զրույցում պարզաբանել է, որ հայտարարագրում վրիպակ է տեղի ունեցել, և Երևանի Արաբկիր վարչական շրջանում ավտոտնակի 25 % բաժնային մասը, Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասում հողամասը 25 % բաժնային մասը և Երևանում բնակարանի 55 % բաժնային մասը Երևանի փոխքաղաքապետըն ստացել է հոր մահվանից հետո՝ 2021 թվականի վերջին, որպես ժառանգություն, ոչ թե նվիրատվություն։ Արզնի համայնքում հողամասը ևս ժառանգություն է եղել։ Իսկ 2020 թվականին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Վերածնունդ» թաղամասում բնակարանը՝ 50 % բաժնային մասով, Գևորգ Սիմոնյանը գնել է հիփոթեքային վարկով։

Նշենք նաև, որ Սիմոնյանը մինչև փոխնախարար դառնալը 2019-2020 թվականներին զբաղեցրել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի տնօրենի պաշտոնը։

Հիշեցնենք, որ  Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ կապված 2020-2021 թվականներին Covid-19 համաճարակի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների հետ։ Գործի շրջանակում կալանավորվել էին առողջապահության նախկին փոխնախարար, այժմ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, ինչպես նաև «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Գործով ներգրավված են առողջապահության ոլորտի ևս 9 ներկայացուցիչներ։

Անժելա Պողոսյան