Երբ իշխանության էիք, ինչո՞ւ չէիք ճանաչում Արցախի Հանրապետության անկախությունը: ԱԺ արտահերթ նիստում դիմելով ընդդիմությանը՝ այս հարցադրումն արեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկմանը, թե խորհրդարանական մեծամասնությունը չի ասում Արցախի Հանրապետություն՝ Ռուբինյանն ասաց. «Ուզում եմ հասկանալ՝ երբ դուք իշխանության էիք, ինչո՞ւ չեք ճանաչել Արցախի Հանրապետությունը»: Պատասխանելով «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանի հայտարարությանը, …

