Ատելության խոսք, բռնության կոչեր՝ քաղաքական և հանրային ոլորտներում․ ո՞ւմ են ուղղված դրանք․ ՌԱԵՀ զեկույցը

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը հրապարակել է 6-րդ զեկույցը։  Զեկույցում նշվում է, որ Հայաստանի քաղաքական և հանրային ոլորտներում ժամանակ առ ժամանակ արձանագրվում են ատելության խոսքի դեպքեր, նաև՝ բռնության կոչեր։

Այցի ընթացքում ՌԱԵՀ-ի պատվիրակության հետ հանդիպած մի շարք անկախ դիտորդների խոսքերով՝ այդպիսի միջադեպերը հիմնականում վերաբերում են քաղաքական գործիչներին, ՀԿ ներկայացուցիչներին կամ լրագրողներին։

ՌԱԵՀ-ի այցի ընթացքում պարզվել է, որ ատելության խոսքի, այդ թվում՝ ատելության և խտրականության հրահրման մասին սահմանափակ հանրային իրազեկվածությունը հանգեցրել է որոշակի շփոթմունքի, թե ինչը կարելի է ընդունելի բանավեճ համարել քաղաքականության մեջ և լրատվամիջոցներում, այդ թվում՝ համացանցում, ինչպես նաև հանգեցրել է ատելության խոսքի, այդ թվում՝ քրեական բնույթի ատելության խոսքի կանխարգելման կամ դրա համար պատժի կիրառման ոչ բավարար գործողությունների։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տվյալներով՝ 2020 թ.- ին արձանագրվել է ատելության հիմքով հանցագործությունների 19 դեպք, այդ թվում՝ «բռնության հրապարակային կոչերի, բռնության հրապարակային արդարացման կամ քարոզչության» 17 իրավախախտում։ Ըստ իշխանությունների տրամադրած տեղեկությունների՝ 2020 և 2021 թթ.-ի ընթացքում արձանագրվել են ատելության հիմքով քրեական բնույթի համապատասխանաբար 24 և 18 դեպքեր։

ՌԱԵՀ-ի ներկայացուցիչները այցի ընթացքում կատարած եզրակացություններում նշել են, որ քրեական բնույթի ատելության խոսքի դեպքերի և ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ հասանելի սակավաթիվ տվյալները չեն արտացոլում խնդրի իրական ծավալները։

Ըստ զեկույցի՝ Հայաստանում դեռևս չկա ատելության խոսքի դեպքերի մշտադիտարկման և տվյալների հավաքագրման պատշաճ համապարփակ մեխանիզմ՝ չնայած այս հարցի վերաբերյալ ՌԱԵՀ-ի վաղեմի հանձնարարականներին։

ՌԱԵՀ-ն առաջարկում է իշխանություններին միջոցներ ձեռնարկել ատելության խոսքի դեպքերի պատշաճ մշտադիտարկման մեխանիզմի մշակման ուղղությամբ՝ սերտորեն համագործակցելով քաղաքացիական հասարակության համապատասխան կազմակերպությունների հետ և հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների չափորոշիչները, ինչպես նաև մանրամասն ուղեցույց մշակել ատելության խոսքի և ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ տվյալների հետևողական և տարանջատված հավաքագրման համար։

Զեկույցում նաև անդրադարձ կա էթնիկ, ռասսայական խտրականության դեպքերին։

«Օրինակ՝ մի քանի տարի առաջ տարածվեց մի լուսանկար, որում պատկերված էր խառը ամուսնություն ունեցող մի ընտանիք՝ հայկական ավանդական տարազով, սակայն կատաղի ռասիստական մեկնաբանություններից հետո այն հեռացվեց։ Դա չհանգեցրեց պատշաճ հետաքննության իշխանությունների կողմից։ Այցի ընթացքում ՌԱԵՀ-ի` պատվիրակության հետ զրուցած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խոսքերով՝ «թուրք» կամ «եզդի» բառերը հաճախ օգտագործվում են որպես վիրավորանք»,- մասնավորապես նշված է զեկույցում։

Նշվում է նաև իշխանությունները միջոցներ չեն ձեռնարկել բազմազանության խթանման և ատելության խոսքի դեմ պայքարի արշավներ կազմակերպելու կամ դրանց աջակցելու ուղղությամբ։ Այս կապակցությամբ ՌԱԵՀ-ն իր ափսոսանքն է հայտնում այն փաստի առիթով, որ 2017 թ.-ին ՀԿ-ներից մեկի նախաձեռնած՝ ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հարգալից վերաբերմունք քարոզող գովազդային պաստառները հեռացվել են իշխանությունների կողմից։ Այս որոշումը հաստատվել է 2022 թ.-ին Վարչական դատարանի կողմից, որը դա չի համարել հանրային շահերից բխող։ Սա առավել ցավալի է, քանի որ ՌԱԵՀ-ը տեղեկություն չունի, որ իշխանությունները հանդես են եկել որևէ նախաձեռնությամբ կամ աջակցություն են ցուցաբերել հակընդդեմ կամ այլընտրանքային խոսքի միջոցով ատելության խոսքը թույլ չտալու ուղղությամբ։

ՌԱԵՀ-ը համարում է, որ իշխանությունները պետք է բարձրացնեն իրազեկությունը ատելության խոսքից բխող վտանգների և ատելության խոսքի անընդունելիության մասին՝ ի թիվս այլնի նաև պայքարելով ապատեղեկատվության, բացասական կարծրատիպերի և խարանի դեմ, աջակցելով ատելության խոսքի կանխարգելման և դրա դեմ պայքարի հարցերով զբաղվող ՀԿ-ներին և հաստատություններին, ինչպես նաև խրախուսելով հանրային գործիչների՝ ատելության խոսքին արագ արձագանքման ջանքերը։

«Հայաստանի օրենսդրությամբ բացահայտորեն չի ընդունվում սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության և սեռական առանձնահատկությունների հիմքով կողմնակալության առկայությունը, ինչպես նաև ռասիստական և ԼԳԲՏԻ-ֆոբիկ քրեական հանցագործություններին արձագանքելու իշխանությունների թվացող չկամությունը, կարող են նպաստել անպատժելիության մթնոլորտի ստեղծմանը, ինչն իր հերթին խթանում է թշնամանք ու բռնություն ԼԳԲՏԻ և հնարավոր այլ համայնքներին պատկանող անձանց նկատմամբ։ Դա նաև ծնում է անվստահության զգացում ԼԳԲՏԻ միությունների և իրավապահ գերատեսչությունների միջև»,- նշված է զեկույցում։

ՌԱԵՀ-ն առաջարկում է, որ իշխանություններն իրավապահ մարմինների աշխատակիցներին, դատախազներին և քրեական արդարադատության այլ դերակատարներին տրամադրեն պատշաճ վերապատրաստում և մշակեն հստակ ուղեցույցներ՝ ատելության հիմքով հանցագործությունների դեմ պայքարում նրանց օգնելու համար։

Այդպիսի վերապատրաստման և ուղեցույցների նպատակը պետք է լինի օգնել նրանց՝ ավելի լավ բացահայտելու ատելության շարժառիթները (կանխակալության ցուցիչները) ոստիկանական հետաքննությունների և քրեական հետապնդումների համատեքստում, ինչպես նաև ապահովել, որ էթնիկ, կրոնական և սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ ատելության հիմքով ցանկացած հանցագործություն պատշաճորեն քննվի քրեական արդարադատության համակարգի կողմից:

Անժելա Պողոսյան