Հայաստանում միգրանտներին լավ են ընդունում․ խտրական կամ ագրեսիվ վարքագծի որևէ միջադեպի մասին չի հաղորդվել․ ՌԱԵՀ զեկույցը

Լուրեր

14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:47
Սնդիկի անթույլատրելի պարունակություն՝ խմելու ջրում․ Ծավի բնակիչներին հորդորում են զերծ մնալ այն օգտագործելուց
Բոլորը

Հայաստանում շարունակվում է պահպանվել միգրացիայի բացասական ցուցանիշը, թեև նոր միգրանտների ներհոսքն ավելանում է։ Այս մասին նշված է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի 6-րդ զեկույցում։ Փաստաթղթում նշվում է, որ վերջին տարիներին ներհոսքը հիմնականում կապված է հնդիկ ուսանողների, Լեռնային Ղարաբաղից կամ Սիրիայից փախած էթնիկ հայերի ժամանումով, իսկ 2022 թ.-ի փետրվարին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի բռնկումից հետո նկատվել է լրացուցիչ ներհոսք՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից։
Պատերազմի առաջին ամիսներին կտրուկ աճել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմող ռուսների թիվը, և Հայաստան է ժամանել Ռուսաստանի մոտ 40-50,000 քաղաքացի։ Բացի այդ, նույն ժամանակահատվածում գրանցվել են նաև մոտ 200 ապաստան հայցողներ Ուկրաինայից՝ հիմնականում հայկական ծագումով։

ՌԱԵՀ-ը գոհունակությամբ նշում է, որ ընդհանուր առմամբ միգրանտներին լավ են ընդունում Հայաստանում և որ նրանց նկատմամբ խտրական կամ ագրեսիվ վարքագծի որևէ միջադեպի մասին չի հաղորդվել։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) տվյալներով՝ 2022 թ.-ի հուլիս ամսվա դրությամբ Հայաստանն ընդունել է 35,485 միգրանտ, այդ թվում՝ 34,274 փախստական և փախստականի իրավիճակում գտնվող անձանց (հիմնականում Լեռնային Ղարաբաղից փախած մարդիկ), 395 ապաստան հայցող և 816 քաղաքացիություն չունեցող անձանց։

2017-ից 2021 թթ.-ի ժամանակահատվածում Հայաստանում միջինում տարեկան մոտ 220 մարդ ապաստան է փնտրել։ Միգրացիոն ծառայության վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2021 թ.-ին 260 ապաստան հայցող անձանցից 118-ը եկել է Իրանից, 52-ը՝ Իրաքից, 14-ը՝ Կուբայից և 27-ը Սիրիայի Արաբական Հանրապետությունից։

Իշխանությունները նշել են, որ 2021 թ.-ին Հայաստանում մշտական կացության կարգավիճակ է ստացել 2,450 միգրանտ, 2020 թ.-ին՝ 2,178, 2019 թ.-ին՝ 2,059, 2018 թ.-ին՝ 1,809 և 2017 թ.-ին՝ 1,301 միգրանտ։ Եթե 2017 թ.-ին այդ միգրանտների գրեթե 50%-ը կանայք էին, 2021 թ.- ին կանանց մասնաբաժինը կազմել է մեկ երրորդից փոքր-ինչ ավելի։

ՌԱԵՀ-ը գոհունակությամբ նշում է, որ փախստականների և ապաստանի համակարգի ընթացիկ բարեփոխումները, ընդհանուր առմամբ, կհանգեցնեն խոստումնալից գործելակերպերի։ Ակնկալվում է, որ այս բարեփոխումները կիրականացվեն որպես առաջնահերթություն 2022 թ.-ին մեկնարկած երկամյա ծրագրի շրջանակներում՝ ՄԱԿ ՓԳՀ-ի, Եվրամիության և ՄՄԿ-ի աջակցությամբ, և կներառեն Ներքին գործերի նախարարության ստեղծումը, որը պատասխանատու կլինի միգրացիոն հարցերի համար, որոնցով ներկայում զբաղվում են Ոստիկանությունն ու Միգրացիոն ծառայությունը (վերջինս գտնվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներքո) (Ներքին գործերի նախարարությունն արդեն ստեղծված է-խմբ) ։

Այնուամենայնիվ, այցի ընթացքում ՌԱԵՀ-ի ուշադրությունը հրավիրվել է ապաստան տրամադրելու ընթացակարգին առնչվող մի շարք հարցերի, մասնավորապես՝ պատշաճ կերպվով հաշվի չեն առնվել խոցելիության չափանիշները, ոչ միշտ են ապահովվել ապաստանի տրամադրման արդարացի ընթացակարգեր՝ հատկապես կապված իրավաբանական օգնության, բանավոր և գրավոր թարգմանության, անվտանգության ռիսկերի գնահատման հետ, ապաստանի տրամադրման գործերով զբաղվող իրավական ոլորտի մասնագետների համար բավարար վերապատրաստում չի ապահովվել։

ՌԱԵՀ-ն առաջարկում է իշխանություններին առաջնահերթ կարգով ընդունել Ինտեգրման ռազմավարություն, որը կուղեկցվի համապատասխան ֆինանսական միջոցներով և կարողությունների զարգացման միջոցառումներով, որոնք կապահովեն փախստականների, ապաստան հայցողների և միգրանտների, ինչպես նաև նման իրավիճակներում հայտնված ցանկացած այլ անձանց կամ անձանց խմբերի համար աջակցության կոնկրետ գործողությունների արդյունավետ իրականացում՝ ներառյալ, ի թիվս այլնի, լեզվի և քաղաքացիական կողմնորոշման դասընթացներ։

ՌԱԵՀ-ն առաջարկում է ապաստանի և միգրացիայի հարցերով զբաղվող բոլոր մասնագետներին տրամադրել պարտադիր վերապատրաստում մարդու իրավունքների և հավասարության ոլորտում։ Այդպիսի վերապատրաստումը պետք է միտված լինի հատկապես խոցելի կատեգորիաներին՝ ներառյալ սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության կամ սեռական առանձնահատկությունների հիմքով։

Անժելա Պողոսյան