Հռոմի Ֆրանցիսկոս պապը գիշերն անցկացրել է Հռոմի Ջեմելի հիվանդանոցում՝ չորեքշաբթի շնչառական ինֆեկցիայով հոսպիտալացվելուց հետո։ Վերջին օրերին 86-ամյա քահանայապետը բողոքել է վատ շնչառությունից։ Վատիկանի հայտարարության մեջ ասվում է, որ նրա մոտ COVID-19 չի հայտնաբերվել, գրում է Euronews-ը։ Հռոմի պապը նախկինում ևս երբեմն շնչահեղձություն ունեցել է և, ընդհանուր առմամբ, ավելի շատ է վարակվում սուր շնչառական հիվանդություններով, քանի …

