ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ: «Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ որպես աշխատանքի և զբաղվածության ոլորտը համակարգող գերատեսչություն, իր առաջնահերթություններից է համարում քաղաքացիներին արժանապատիվ աշխատանքով ու կայուն զբաղվածությամբ ապահովումը, աշխատաշուկայում ինքնիրացման հնարավորությունների …

