Իրաքը Շվեդիայից պահանջում է արտահանձնել Ղուրանն այրած իրաքցի փախստականին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իրաքի դատական իշխանությունները հայտարարել են, որ ընթացակարգ են սկսելու՝ իրաքցի փախստականին արտահանձնելու պահանջով, որը Ստոկհոլմի մզկիթի դիմաց այրել էր Ղուրանի պատճենը։ Մինչ այդ էլ, Բաղդադում Շվեդիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիաներ են նախատեսվում, գրում է Rudaw-ն։

Իրաքի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ֆաիք Զիդանը հանձնարարել է դատախազներին նախապատրաստել «իրավական ընթացակարգերը՝ պահանջելու անձին արտահանձնել» և հետաքննություն սկսել օրենքի համաձայն։

Իրաքի կառավարության խոսնակ Բասեմ ալ-Ավադին խստորեն դատապարտել է Ղուրանի այրումը։ Ավելի վաղ էլ Իրաքի ԱԳ նախարարությունը դատապարտել էր Շվեդիային այն բանի համար, որ իրաքցի փախստականին թույլ է տվել այրել Ղուրանի օրինակը, ինչը «լուրջ վիրավորանք է կրոնական սրբություններին»:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին 37-ամյա Սալվան Մոմիկան, որը մի քանի տարի առաջ Իրաքից փախել էր Շվեդիա, ոստիկանությունից թույլտվություն էր խնդրել բողոքի ակցիա անցկացնելու  և այրելու մահմեդականների Սուրբ գիրքը՝ «Ղուրանի մասին իր կարծիքն արտահայտելու համար»։ Մոմիկան ոտքով հարվածել էր Ղուրանին, գրքի մեջ խոզապուխտ լցրել և այրել էջերը։

Հավելենք, որ այս արարքը խոստորեն դատապարտել են նաև Թուրքիայի իշխանությունները։ Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի արձագանքը Ստոկհոլմում տեղի ունեցածին չափազանց կոշտ է լինելու, և այդ ընթացքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Արևմուտքը չսովորի վճռականություն դրսևորել «իսլամատյացության և ահաբեկչության դեմ պայքարում»։

Էմմա Չոբանյան