Ղրղզստանի Ասման քաղաքի շինարարության մեկնարկի արարողությունը, որը պետք է դառնա երկրի զբոսաշրջային և տնտեսական կենտրոնը, տեղի է ունեցել Իսիկ-Կուլի շրջանում՝ հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի մասնակցությամբ։ Երկրի ղեկավարի կողմից ապագա քաղաքի հիմնաքարի արարողությունը ցուցադրվել է տեղական հեռուստաալիքներով, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ասմանն ապագայում կդառնա Ղրղզստանի տնտեսության զարգացման լոկոմոտիվը։ Ասմանի կառուցման համար բյուջեից ոչ մի սոմ չի ծախսվի»,- …

