Էմանուել Մակրոնը ճգնաժամային խմբի նիստ կանցկացնի Ֆրանսիայում անկարգությունների պատճառով

Լուրեր

20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միջգերատեսչական ճգնաժամային խմբի նիստ կանցկացնի՝ ոստիկանների կողմից դեռահասի սպանությունից հետո երկրում տիրող անկարգությունների հետ կապված։ Այս մասին հայտնում է BFMTV-ն՝ Ելիսեյան պալատին հղումով։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հանդիպումը նախատեսված է ժամը 13:00-ին: Այն անցկացնելու համար Մակրոնը պետք է ընդհատի իր այցը Բրյուսել, ուր նա ժամանել է նախօրեին՝ մասնակցելու ԵՄ գագաթնաժողովին։

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Նանտերի ճանապարհներից մեկում ոստիկանները ստուգման ժամանակ կրակել են 17-ամյա դեռահասի ուղղությամբ, որը, ըստ իրավապահների, հրաժարվել է կատարել իրենց պահանջները։ Արդյունքում Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել՝ երիտասարդներն այրել են մեքենաներ, ոստիկանական բաժանմունքներ ու վարչական շենքեր։

Ֆրանսիայում մեկ գիշերում բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 660 մարդ է բերման ենթարկվել։

Տաթև Ֆռանգյան