Իրանի դատական իշխանության խոսնակ Մասուդ Սաթայշին այսօրվա մամուլի ասուլիսում անդրադարձել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման գործին, գրում է Mehr գործակալությունը։ «Ցավոք, Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը խախտել է դիվանագիտական իրավունքները և խաթարել հարաբերությունները երկու բարեկամ և հարևան երկրների միջև։ Երկրի քաղաքական և դատական անվտանգության մարմինները մշտապես ընդգծել են, որ այս հարձակման գլխավոր հեղինակի կամ …

