Հայաստանը, իրոք, պայծառ կետ է ժողովրդավարության իմաստով․ Քրիստինա Քվին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Արդյո՞ք հնարավոր է Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն կազմակերպե․ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով այս հարցին, ընդգծեց․ «ԱՄՆ-ն համարում է, որ ցանկացած քննարկում, բանակցություն և խոսակցություն առաջընթացի ճիշտ ուղին է։ Մնում է օգնել, որպեսզի 2 կողմին մտահոգող հարցերը լիովին ընկալվեն և կարողանան գտնել ապագայի ճանապարհը՝ հասնելու խաղաղ կարգավորման, որի համար երաշխավորված և ապահովված կլինեն ԼՂ-ում ապրողների իրավունքները և անվտանգությունը»։

Հարցին, թե ինչու է ԱՄՆ-ն ինտենսիվ գործում, Քվինն ընդգծեց․ «ԱՄՆ–ն համարում է, որ Հայաստանը` որպես ինքնիշխան պետություն, կարող է որոշել, թե ովքեր են իր դաշնակիցները․․․ Միացյալ Նահանգները ցանկանում է խաղաղություն տեսնել Եվրոպայում և Հարավային Կովկասում։ Մենք պատրաստ ենք խոսել ցանկացած կողմի հետ, որը կարող է դրական տեսլական ներկայացնել տարածաշրջանին խաղաղություն բերելու համար։

ԱՄՆ-ն և Եվրոպական միությունը շատ ակտիվորեն ներգրավված են այդ գործընթացներում, քանի որ տեսնում են, որ Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն ունենալը շահեկան է։

Որպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, կասեմ նաև հետևյալը, ես համարում եմ, որ ԱՄՆ շահն այն է, որ մենք և դուք ընդհանուր ժողովրդավարական արժեքներ ուենք, Հայաստանն, իրոք, պայծառ կետ է ժողովրդավարության իմաստով․․․ ԱՄՆ-ը հավատում է, որ ժողովրդավարական երկրներն են ամենակայունը և կարող են լավագույնս հարաբերվել այլ պետությունների հետ»։