Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 18-19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 11, խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և բնակարանային գողության՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթեր կեղծելու և …

