Արցախի մայրաքաղաքը սանիտարական ճգնաժամի շեմին է․ վառելիքի պաշարների նվազումը դժվարացրել է աղբահանման գործընթացը
Արցախի մայրաքաղաքը սանիտարական ճգնաժամի շեմին է, հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։
«Սանմաքրում» համայնքային ընկերությունն անում է հնարավորը Ստեփանակերտի՝ մաքուր քաղաքի համբավը պահպանելու համար, բայց վառելիքի պաշարների օրեցօր նվազումը լրջագույն խնդիրներ է առաջացնում ոլորտում, հաճախ՝ անհաղթահարելի: Եթե իրավիճակի փոփոխություն չլինի, ապա առաջիկայում հնարավոր չի լինելու կազմակերպել աղբահանման բնականոն գործընթացը: