ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Պարսից ծոցում՝ Իրանին զսպելու համար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Միացյալ Նահանգները լրացուցիչ ռազմանավեր և հազարավոր ծովային հետևակայիններ կուղարկի Մերձավոր Արևելք՝ Իրանի կողմից առևտրային նավերը գրավելու փորձերի հետ կապված անվտանգությունն ուժեղացնելու համար, գրում է VOA-ն:

Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հավանություն է տվել «Բատաան» երկկենցաղ դեսանտային խմբերի ուժերի և 26-րդ ծովային արշավախմբերի տեղակայմանը Պարսից ծոցի շրջանում, հայտնել են Պենտագոնից:

Դեսանտային խումբը կազմված է երեք նավերից, այդ թվում ունիվերսալ «Բատաան» դեսանտային նավից։ Էքսպեդիցիոն ստորաբաժանումը սովորաբար բաղկացած է մոտավորապես 2500 ծովային հետևակից:

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ ասվում է, որ տեղակայումը «տարածաշրջանում ավելի մեծ ճկունություն և ռազմածովային հնարավորություններ կապահովի»: Հայտարարության մեջ չի նշվում կոնկրետ նավերի անուններ, սակայն Պենտագոնի պաշտոնյաները անանունության պայմանով ներկայացրել են տեղակայման մանրամասները:

«Բատաանից» բացի՝ խմբում ընդգրկված է ևս երկու նավ՝ Mesa Verde-ն և Carter Hall-ը: Այս ամսվա սկզբին խումբը լքել է Վիրջինիա նահանգի Նորֆոլքը: