ՔՊ-ն, այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով, ձայներ է հավաքում Երևանի ընտրությունների համար (ձայնագրություններ, լուսանկար)․ «Անկախ դիտորդ»»

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

«Անկախ դիտորդ» դաշինքը երեք աղբյուրներից ստացել է տեղեկատվություն, որ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հանդիպումներ է ունեցել համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և հրահանգել իրենց համայնքի հետ կապ ունեցող, սակայն Երևանում հաշվառված քաղաքացիներին հորդորել ավագանու ընտրություններին քվեարկել Տիգրան Ավինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։ Այդ գործընթացը, ըստ աղբյուրների, հրահանգվել և համակարգում է ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը: Ընտրողների ցուցակագրման նպատակով վարչական ղեկավարներին տրամադրվել են օրինակելի ձևաթղթեր, որոնք հասանելի են դարձել «Անկախ դիտորդ» դաշինքին:

Հայտնի դարձած տեղեկություններից հնարավոր էր անել տարբեր ենթադրություններ, և հաշվի առնելով ՔՊ կուսակցության նման «քարոզարշավի» ծավալման ոչ հանրային գործելակերպը՝ այդ ենթադրությունները հնարավոր չէր ստուգել ո՛չ բաց աղբյուրների ուսումնասիրությամբ, ո՛չ էլ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակներում:

Խախտման բնույթը հասկանալու համար կարևոր է գնահատել, թե արդյո՞ք համայնքի աշխատակազմն այս գործընթացում ներգրավվել է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ու հարկադրանքով, թե՞ միայն կուսակցական սոլիդարությունից դրդված։ Արդյո՞ք ընտրողներին հավաքագրելու գործընթացը ենթադրել է միայն օրինական քարոզչական հնարքներ, թե՞ սպառնալիքներ կամ խոստումներ եղել, որոնք կարող են քրեական հանցագործության տարրեր պարունակել։ Այսինքն, փաստացի, պիտի գնահատվեին վարչական ռեսուրսի չարաշահման կամ կուսակցական քարոզչության և հորդորի կամ սպառնալիքի կիրառման վարկածները։

Այս վարկածները ստուգելու նպատակով «Անկախ դիտորդ» դաշինքի գործընկեր «Փաստերի ստուգման հարթակի» ներկայացուցիչը զանգել է Սպիտակ համայնքի 20 բնակավայրերի վարչական ղեկավարներից 15-ին (խոշորացված համայնքի մեջ մտնող գյուղերի ղեկավարները, որոնք նշանակվում են համայնքի ղեկավարի կողմից) և համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանին, ներկայացել որպես Գևորգ Պապոյանի օգնական կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի ներկայացուցիչ ու հարցեր ուղղել ընտրողների ցուցակների վերաբերյալ։ Վարչական ղեկավարներից 5-ը չեն պատասխանել զանգերին:

Ձայնագրությունները

Վարչական ղեկավարներից երեքը նշել են, որ չգիտեն, թե ինչի մասին է խոսքը, իսկ նրանցից մեկը հայտնել է, որ թեև չտեղյակ չէ, սակայն չի քննարկելու այդ հարցը հեռախոսով անծանոթ զրուցակցի հետ՝ մինչև համայնքի ղեկավարի հետ խոսելը: Մնացածը որևէ կերպ չզարմացան, որ Գևորգ Պապոյանի «օգնականն» իրենց զանգահարում է այս հարցով:

Վարչական ղեկավարներից առնվազն վեցը (Սարալանջ, Մեծ Պարնի, Ծաղկաբեր, Ջրաշեն, Կաթնաջուր, Լեռնավան գյուղերի ղեկավարները) հայտնել են, որ արդեն ունեն կամ շուտով կունենան յուրաքանչյուրը 10-ական ընտրողից մինչև 15-ական ընտանիք-ընտրող ցուցակներ, որոնք տվել են հավաստիություն քվեարկելու Ավինյանի օգտին։ Երկուսը նշել են, որ պատրաստվում են մոտ օրերս այդ նպատակով գնալ Երևան, և ՔՊ-ից ներկայացող մեր գործընկեր-թղթակցին խնդրել են զանգել դրանից հետո:

Չնայած բնակավայրերի ղեկավարների խոսքում հիշատակված պոտենցիալ քվեարկողների հանրագումարը մոտ հարյուրի կարգի էր, սակայն Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալ Հովհաննիսյանը զրույցի ընթացքում պնդել է, որ ակնկալում է շուրջ 1000 ընտրողների երաշխավորված քվեարկություն:

Վերջինիս հետ զրույցից (որն այս դեպքում իրականացվում էր «ՔՊ կուսակցության կենտրոնական գրասենյակի աշխատակցի» անունից) պարզ է դառնում նաև, որ իսկապես, համայնքապետին իջեցված հրահանգը եղել է կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանի կողմից, որը Սպիտակի համայնքային ծառայողներ հանդիսացող համայնքապետի տեղակալին ու վարչական ղեկավարներին փոխանցվել է համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի միջոցով:

Ձայնագրություններից նաև պարզ է դառնում, որ վարչական ղեկավարներն այս ցուցակագրումներն արել են աշխատավայրից: Այսպես, օրինակ, Ծաղկաբեր գյուղի ղեկավար Արամ Իգիթյանը հայտնեց․ «Ախպեր, ես հիմա տանն եմ, աշխատավայրում ա էլի ցուցակը»:

Ընտրողների նկատմամբ սպառնալիք չի հայտնաբերվել

Միաժամանակ հարկ է նշել, որ զրույցներից պարզ է դարձել, որ բուն ընտրողների հետ տարվող աշխատանքը չի պարունակել որևէ սպառնալիք, շանտաժ կամ առերևույթ քրեորեն հետապնդելի որևէ գործիքակազմ։ Թե վարչական ղեկավարները, թե համայնքի ղեկավարի տեղակալը նշել են, որ ուղղակի հորդորում են քվեարկել Տիգրան Ավինյանի օգտին իրենց մտերիմներին, ազգականներին՝ բացատրելով այդ քվեարկության կարևորությունը: Ավելին, սեփական խոսքում նրանք երբեմն օգտագործում են «հարցնել» բառը՝ նկատի ունենալով, որ զուտ տեղեկանում են Ավինյանի օգտին քվեարկելու վերաբերյալ արդեն իսկ կայացրած որոշման մասին: Այն հարցերին ի պատասխան, որոնք ուղղված էին քվե ստանալու համար սպառնալիքի, խոստումների, այլ ոչ բարեխիղճ մեթոդների կիրառման մասին, զրուցակիցները հիմնականում բացառում են նման հնարավորությունը:

Համայնքապետի տեղակալ Հովհաննիսյանը, օրինակ, հարցին, թե արդյո՞ք ընտրողին ասում են, որ խնդիր կունենա, եթե այլ կերպ քվեարկի, պատասխանում է․ «Ընտրողին ո՞նց կարամ ասեմ խնդիր կունենաս, ի՞նչ ա նշանակում, խնդիր կունենաս»:

Այս կանոնից, կարծես, միակ բացառությունը Ջրաշեն բնակավայրի ղեկավարն է, որն իր կատարած աշխատանքը ներկայացնելուց հետո նաև առաջարկում/հարցնում է դասախոսներին ներգրավելու նպատակահարմարության մասին՝ առանց հստակեցնելու, թե ինչի մասին է խոսքը:

Հարկ է նշել, որ «Անկախ դիտորդն» ունի երրորդ անձանցից արժանահավատ տեղեկություններ վարչական ղեկավարների կողմից ընտրողների ցուցակագրման նմանատիպ գործընթացների մասին Ալավերդի, Տաշիր, Գյուլագարակ, Վեդի և Մասիս համայնքներում: Վեդի համայնքի վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են նաև այլ աղբյուրի կողմից, որը ներկա է եղել ոչ աշխատանքային միջավայրում հարցի քննարկմանը: Տաշիր և Ալավերդի համայնքների ոչ ՔՊ-ական ղեկավարները, ըստ մեզ հայտնի տեղեկատվության, հրաժարվել են այս գործընթացին մասնակցելուց, սակայն չեն խոչընդոտում դրա իրականացմանը իրենց ենթակա համայնքային ծառայողների (այդ թվում՝ վարչական ղեկավարների) կողմից: Մասիս համայնքի ղեկավարը, ըստ աղբյուրի տվյալների, իրականացնում է համանման աշխատանքներ, սակայն այլ թեկնածուի օգտին՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի:

Իրավակարգավորումները

Ըստ էության, նկարագրված արարքն իր բնույթով համապատասխանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․8 հոդվածի 2-րդ մասին, այն է՝ «Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված․․․ տեղեկատվական միջոցների ․․․ և մարդկային ռեսուրսների օգտագործումը, ․․․ ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործումն ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար»։

Վարչական ռեսուրսի չարաշահումն այն ընտրական զանցանքներից է, որն ամենից հաճախ է կատարվում, սակայն օրենսդրական ձևակերպումները հնարավորություն են ստեղծում խոսելու դրանց մասին միայն որպես վերացական երևույթ, իսկ կոնկրետ դեպքերում այդպես էլ վարույթ չի հարուցվում։

Ընդ որում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի վերոնշյալ դրույթը, որը պատիժ է նախատեսում այսօրինակ արարքների համար, չի հստակեցնում, որ արարքը պետք է կատարվի նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, քանի որ հասկանալի է, որ վարչական ռեսուրսի չարաշահումը հաճախ (ինչպես և այս դեպքում) սկսվում է շատ ավելի վաղ:

Բոլոր ձայնագրություններն ամբողջությամբ կարելի է լսել այստեղ:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք, ի դեմս՝

–  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի,

–  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի,

–  «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի,

– «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի

–  «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի

–  «Գյումրու առաջընթաց » ՀԿ-ի