Զոհված զինծառայողների ծնողներին պետք է շատ զգույշ և մեծ ուշադրությամբ վերաբերվել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ անթույլատրելի է այդ ծնողների զգացմունքներն օգտագործել քաղաքական նպատակներով, և դա պետք է բացառել։ «Որևէ երեխա չպետք է պատասխանատվության ենթարկվի իր ծնողների արարքների համար: Հակառակը, այո, ինչ-որ տեղ …

