Արցախցիները փորձում են հասնել Հակարիի կամուրջ` Արցախ մեկնելու համար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

Արցախի մի խումբ քաղաքացիներ փորձում են հասնել Հակարիի կամուրջ` Արցախ մեկնելու նպատակով։ Նրանք հասել են հայկական վերջին անցակետին, որից հետո սկսվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածքը։ Factor TV-ի նկարահանող խումբն այս պահին Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի հայկական վերջին անցակետի մոտ է, որտեղից արդեն շուրջ հինգ ժամ արցախցիները չեն կարողանում առաջ գնալ։ Նրանք մի քանի ժամ է՝ սպասում են անցակետում, որպեսզի իրենց մոտենան ռուս խաղաղապահները։
Հայաստանի ուժային ծառայությունների ներկայացուցիչները հայտնում են, որ այդ հատված մուտքը միայն հնարավոր է ռուսական կողմի ներկայությամբ։

Արցախ մեկնող քաղաքացիներից Մարգարիտա Քարամյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ այս այցով ցանկանում են միջազգային հանրությանը ցույց տալ, որ Ալիևի` Լաչինի միջանցքի բաց լինելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։
Նշենք, որ տեղանքում, որտեղ սպասում են արցախցիները բջջային կապը գրեթե չի գործում, ինչի պատճառով Factor TV-ն հնարավորություն չունի ուղիղ եթեր ապահովելու։

Հիշեցնենք, Հայաստանն ու Արցախը միմյանց կապող միակ միջանցքը փակ է` ավելի քան յոթ ամիս, արդեն մեկ ամսից ավելի է միջանցքը փակ է նաև հումանիտար բեռների համար, ինչի հետևանքով Արցախում սննդամթերքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակաս կա։

Լրացում. Արցախ մեկնող քաղաքացիներն այդպես էլ չկարողացան մեկնել Ստեփանակերտ։ Մարգարիտա Քարամյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ փորձել է կապ հաստատել ռուս խաղաղապահների հետ, սակայն, նրանք այդպես էլ որևէ կերպ չեն արձագանել։ Արցախի քաղաքացիները վերադառնում են Կոռնիձոր։

Նարեկ Կիրակոսյան