Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման հարցում Անկարան «գործելու է Ստոկհոլի քայլերին համապատասխան»

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով ՆԱՏՕ-ին միանալու Շվեդիայի հայտի վավերացմանը խնդրին, ասել է, որ Անկարան գործելու է Ստոկհոլմի իրականացրած քայլերին համապատասխան, գրում է TRT Haber-ը։

Նա նշել է, որ երբ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը ներկայացվի խորհրդարանին, գործընթացը կշարունակվի խորհրդարանի ժամանակացույցի համաձայն։

«Մեր հանդիպումներում հետևելու ենք շվեդական կողմի տված խոստումներին և երաշխիքներին։ Մենք գործելու ենք այն քայլերին համապատասխան, որոնք կանի Շվեդիան»,- ասել  է Էրդողանը Պարսից ծոցի երկրների կատարած շրջագայությունից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։

Նա նշել է, որ Շվեդիայի օգտին կլինի, եթե «կոնկրետ քայլեր ձեռնարկի ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի և ահաբեկիչների արտահանձնման հարցում, ինչի ուղղությամբ Անկարան կենտրոնանում է»։

«Անհամբեր սպասում ենք խոստումների և երաշխիքների կատարմանը»,- ասել է Էրդողանը։

Հավելենք, որ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովիմ ընդառաջ Շվեդիայի վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ եռակողմ հանդիպումից հետո Էրդողանն իր աջակցությունն էր հայտնել դաշինքին Ստոկհոլմի անդամակցությանը։ Հիմա պետք է հայտը վավերացնի Թուրքիայի խորհրդարանը, որն այժմ արձակուրդում է։

Էմմա Չոբանյան