Այսօր, ժամը ժամը 09։25 -ին «Արմենիա» Բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել,որ շտապ օգնության խումբը Բաշինջաղյան փողոցից հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել 1982 թ․ ծնված տղամարդու։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ տեղեկացնելով, որ օպերատիվ-քննչական խմբերը դեպքի վայրում են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բժշկական կենտրոն տեղափոխվածը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Մխիթարյանն է։

